ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հնչակյանները Թուրքիայից պահանջում են 1915-ին կախաղան հանված հայերի աճյունները

Հնչակյանները Թուրքիայից պահանջում են 1915-ին կախաղան հանված հայերի աճյունները
21.06.2015 | 20:55

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը Թուրքիայից պահանջում է իր առաջնորդների աճյունները, որոնք 100 տարի առաջ այս օրերին կախաղան էին հանվել: The Massis Post-ի փոխանցմամբ` հունիսի 18-ին սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական կոմիտեն դիմել է Ստամբուլի քաղաքապետին: Կուսակցությունը ցանկանում է նահատակների աճյունները դուրս բերել Թուրքիայից, թուրքական կողմից պահանջվում է իրավական միջոցներով նպաստել նախաձեռնության իրականացմանը: Կուսակցության ղեկավարությունը հունիսի 14-ին Լոս Անջելեսում հայտարարել էր, որ նահատակներին Հայաստան բերելը և Եռաբլուրում վերահուղարկավորելը բարոյական սկզբունքների խնդիր է կուսակցության համար: 1915-ի հունիսի 15-ին երիտթուրքերը հնչակյան կուսակցության 2 տասնյակ առաջնորդների, գործիչների հրապարակային կախաղան էին հանել Կ. Պոլսում` Սուլթան Բայազետի հրապարակում:

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ